Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա ալ-Կասիմիին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա ալ-Կասիմիին: Ողջունելով հյուրին` Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացումը և հույս հայտնեց, որ արտաքին առևտրի նախարարի պարբերական այցելությունները Հայաստան, այսօր մեկնարկած հայ-էմիրաթական ներակայցուցչական գործարար համաժողովը նոր թափ կհաղորդեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ներդրումային դաշտի ընդլայնման համար: Էդվարդ Նալբանդյանն ասաց նաև, որ Երևանում ԱՄԵ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը լուրջ խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, դեղագործության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, գիտության և այլ բնագավառներում փոխգործակցության զարգացմանը և պատրաստ է այդ ոլորտներում էմիրաթական ներդրողների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել:

ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը շնորհակալություն հայտնեով ընդունելության, գործարար համաժողովի կազմակերպան հարցում ցուցաբերած աջակցության համար և փոխանցեց ԱՄԷ ԱԳ նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի ողջյուններն ու բարեմաղթանքները:

Շեյխա Լուբնա ալ-Կասիմի ներկայացնելով գործարար համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները`ընդգծեց, որ միջոցառմանը մասնակցող 40 էմիրաթցի գործարարները հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ կապերի հաստատումով, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարմանն առնչվող հարցեր, հաղորդոըմ է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---