ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ մեկնարկեց եռօրյա ինտերակտիվ դասընթացը ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար 3 նոյեմբերի 2010 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ից Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկեց եռօրյա ինտերակտիվ դասընթացը Հայաստանի տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար: Դասընթացների միջոցով հանրապետության տարբեր բուհերից ընտրված ապագա իրավաբանները ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով գործնական գիտելիքներ ստանալու հնարավորություն ունեն պայմանագրային իրավունքի և դատավարական ընթացակարգերի վերաբերյալ: «Հաջողված աշխատանքի հիմքում օրենքի իմացությունն է: Կարևոր է գիտակցել, որ գրված դրույթներից բացի, գոյություն ունեն նաև բարոյական նորմեր, որոնց կիրառումը ոչ միայն ցանկալի, այլև պարտադիր է ամուր կազմակերպություն ունենալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կառավարման այն մշակույթով, որի հիմքում գերակայում են օրենքը, թափանցիկ գործելաոճն ու հարգանքը»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ոլորտի առանձնահատկությունները գործնականում հասկանալու հարցում ուսանողները ստանալու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրավաբանական բաժնի աշխատակիցների աջակցությունը: Դասընթացի ավարտին ապագա իրավաբանները ստանալու են մասնակցության հավաստագրեր, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետային զինծառայողին Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում |