Անկարան կրկին արգելափակել է YouTube-ը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն իրենց տարածքում կրկին արգելափակել են YouTube-ը: Կայքն աշխատեց միայն մեկ օր: YouTube-ում կրկին հոլովակներ են հայտնվել, որոնք վիրավորական են թվացել թուրքերին: Տեսանյութում ոչ այնքան հարգալից է ներկայացվել ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը, ինչն էլ դարձել է այդ կայքի հերթական արգելափակման պատճառը: Նախորդ գրաքննությունը YouTube-ի վերաբերյալ գործեց Թուրքիայում շուրջ 30 ամիս և վերացվեց հոկտեմբերի 31-ին: Երկրի իշխանությունները բազմիցս են քննադատության ենթարկվել միջազգային հանրության կողմից ինտերնետում կոշտ տեղեկատվական քաղաքականության համար: Այս պահի դրությամբ Թուրքիայի տարածքում արգելափակված է շուրջ 4 հազար ինտերնետ-հասցե:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---