Ռիչարդ Կիրակոսյան. Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում մինչև 2011թ. ապրիլը

Ռիչարդ Կիրակոսյան. Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում մինչև 2011թ. ապրիլը

PanARMENIAN.Net - Բանաձևի ընդունման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել, քանի որ Կոնգրեսի 112-րդ գումարման կոնգրեսականները հայանպաստ են տրամադրված: Ինչպես Երևանում կայացած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ԱՄՆ Կոնգրես ընտրված հանրապետականների մի մասը կսատարի բանաձևին, քանի որ ցանկանում է պատժել Թուրքիային, իսկ մյուս մասը, որը թուրքամետ է, ցանկանում է, որ բանաձևն ընդունվի Իսրայելի պատճառով: Ելնելով դրանից, փորձագետն ընդգծել է, որ բանաձևը հավանաբար կքննարկվի մինչ 2011-ի ապրիլը: «Կա երկու տարբերակ՝ կամ բանաձևը կքննարկվի նոյեմբերին, ներկա գումարման Կոնգրեսի շրջանակներում, կամ հունվարի 3-ից հետո, երբ կձևավորվի 112-րդ գումարման Կոնգրեսը: Սակայն այդ դեպքում հարկ կլինի բանաձևը կրկին ներկայացնել Կոնգրես»,-ասել է փորձագետը՝ հավելելով, որ այդ դեպքում լուրջ խոչընդոտներ բանաձևի ընդունման համար չեն լինի, քանի որ 112-րդ գումարման կոնգրեսականները հայանպաստ են տրամադրված, իսկ հայկական լոբբին ուժեղ է, ինչպես երբեք:

Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարեց նաև, որ Հանրապետական կուսակցությունից ընտրված կոնգրեսականները հակաադրբեջանական դիրքորոշում ունեն և դեմ են Բաքվի նավթային լոբբիին:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը՝ փորձագետն ասել է, որ այժմ Վաշինգտոնը պետք է հաշտվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Մոսկվայի ակտիվության հետ, քանի որ ԱՄՆ-ն չունի հստակ դիրքորոշում Հարավային Կովկասի հարցում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---