Բաքուն վերադարձրեց Հայաստանին ադրբեջանական գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի դին

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղության Իջևան-Քասախ ճանապարհի հատվածում Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիևի մարմինը՝ փոխարենը ստանալով ադրբեջանական գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի դին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, դա տեղի է ունեցել 13:00-ին և անցել է առանց միջադեպի:

Փոխանակումը տեղի է ունեցել 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած համաձայնագրի հիման վրա:

Հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել հայ գերի Մանվել Սարիբեկյանի «ինքնասպանության» մասին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, Մանվել Սարիբեկյանն իբր ինքնասպան է եղել հոկտեմբերի լույս 5-ի գիշերը: Պատահարի վայրի զննության արդյունքում ռազմական դատախազության աշխատակիցները պարզել են, որ Սարիբեկյանը «կախվել է իր վերնաշապիկից ու սավանից հյուսված պարանի օգնությամբ»: Սարիբեկյանի պարանոցին հայտնաբերվել է խեղդամահ եղածների համար բնորոշ սպի: Դատաբժշկական փորձաքննությունը բռնության ոչ մի հետք «չի հայտնաբերել» Սարիբեկյանի մարմնի վրա: Մանվել Սարիբեկյանը հովիվ էր, նա գերեվարվել է ադրբեջանական կողմից սպետմեբրի 11-ին, որտեղ նրան «դիվերսանտ» հայտարարեցին: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության, Սարիբեկյանն ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ ԶՈւ շարքերում 2010 թվականի մայիսին և ոչ մի առնչություն չունի հատուկ ծառայությունների հետ: Գերեվարվելուց մի քանի օր անց ինտերնետում տեղադրվել էր Սարիբեկյանի «հարցազրույցի» տեսահոլովակը: Մասնագիտական փորձաքննությունից հետո, ակնհայտ դարձավ, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո՝ հատուկ միջոցների կիրառմամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---