ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտային

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային։

ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ընթացքում` վստահություն հայտնելով, որ պարոն Կուխտայի գործունեությունը կնպաստի հայ-ուկրաինական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ փոխգործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:

Ուկրաինայի նորանշանակ դեսպանը, ով առաջին անգամ է Հայաստանում, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստել պատմականորեն ձեւավորված ուկրաինահայկական բարեկամական կապերի զարգացմանը բոլոր ուղղություններով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---