Երևանում պաշտոնապես ընդունել են Հայաստանի երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Երևանում պաշտոնապես ընդունել են Հայաստանի երիտասարդական քաղաքակնության ռազմավարությունը: Ինչպես հայտարարել է Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ընդունված փաստաթղթում շոշափվում են բոլոր այն խնդիրներy, որոնց հետ բախվում են Հայաստանի 16-30 տարեկան քաղաքացիները:

«Հայ երիտասարդությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա մեր երկրում ընթացող բոլոր գործընթացներում: Այս ռազմավարությունն ուղղված է երիտասարդության ինքնակազմակերպմանը»,-ասել է Բաբայանը:

Նա հայտնել է նաև, որ 2011թ. Երևանում տեղի կունենա Միջազգային երիտասարդական ճամբար, որի շրջանակներում կհավաքվեն տարբեր երկրների երիտասարդական պատվիրակություններ:--ԿԱ--

Երևանում պաշտոնապես ընդունել են Հայաստանի երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---