Հայաստանն աշխարհում 48-րդ տեղն է զբաղեցնում երկրում բիզնեսի վարման գրավչությամբ 4 նոյեմբերի 2010 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Անցյալ տարի 117 երկրների կառավարություններ 216 բարեփոխում իրականացրեցին ձեռնարկատիրական գործունեության կարգավորման ոլորտում` ուղղված բիզնեսի ստեղծման և վարման համար պայմանների բարելավմանը, թափանցիկության բարձրացմանը, սեփականության իրավունքի ամրապնդմանն ու կոմերցիոն վեճերի ու սնանկության կարգավորման ընթացակարգերի արդյունավետությանը: Այդ մասին ասվում է «Բիզնեսի վարում – 2011. ձեռնարկատերերի համար պայմանների բարելավում» հետազոտության մեջ, որն IFC հետ համատեղ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցների շարքում ութերորդն է: Զեկույցում ներկայացվում է 183 երկրների վարկանիշն ըստ ազգային ընկերությունների համար ձեռնարկատիրական գործունեության նորմատիվ-իրավական կարգավորման առանցքային կողմերի: Հայաստանի վարկանիշն այդ ցուցակում այս տարի վատթարացել է 4 կետով` 48-րդ տեղ: Ընդ որում, երկրի գնահատվող ցուցանիշներից ամենավատը «հարկերի վճարումն է»` 159-րդ տեղ, իսկ լավագույնը` «սեփականության գրանցումը»` 5-րդ տեղ: Բիզնեսի վարման պայմանների բարենպաստության աստիճանով առաջին տեղն արդեն հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնում է Սինգապուրը, որին հաջորդում են Հոնկոնգ ՀՎՇ-ն (Չինաստան), Նոր Զելանդիան, Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ն: Միևնույն ժամանակ Ռուսաստանը վարկանիշում 123-րդ տեղն է զբաղեցնում, Վրաստանը` 12-րդ, Ադրբեջանը` 54-րդ, Թուրքիան` 65-րդ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |