Հայաստանի գյուղատնտեսության տեխնիկական վերազինումը կխթանի կոոպերատիվների ստեղծումը 4 նոյեմբերի 2010 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 4-ի նիստում հաստատել է գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։ Բացի դրանից, կառավարությունը հավանություն է տվել «Գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման» հայեցակարգին։ Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդին և կոոպերատիվների միությանը, որոնք ակտիվորեն մասնակցել են այս փաստաթղթերի ստեղծմանը։ «Առաջին անգամ համալիր մոտեցում է ցուցաբերվում գյուղի մարդկանց կենսապայմաններին, այլ ոչ թե միայն գյուղատնտեսությանը` իբրև տնտեսության ճյուղի»,- ասել է նա: Ընդ որում, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս հայեցակարգը կխթանի կոոպերացման շարժումը, տնտեսությունների խոշորացումը: Նրա խոսքով, տեխնիկա մատակարարելիս նախապատվությունը կտրվի այն տնտեսություններին, որոնք համատեղ կշահագործեն տեխնիկան։ «Ջանք կգործադրվի, որպեսզի Հայաստան բերվեն գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համաշխարհային անուն ունեցող ընկերություններ, որոնք նաև կսպասարկեն այդ տեխնիկան»,- ավելացրել է Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |