Տիգրան Սարգսյանն ընտրվել է Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ 4 նոյեմբերի 2010 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստին։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սուրիկ Խաչատրյանի և ֆեդերացիայի անդամների առաջարկով կառավարության ղեկավարն ընտրվել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ «Սպորտը պետք է էական դերակատարություն ունենա մեր հասարակության կյանքում, քանի որ առանց սպորտի դժվար է պատկերացնել առողջ կենսակերպ։ Հուսով եմ, որ ֆեդերացիան իր լուման կներդնի վոլեյբոլը Հայաստանի Հանրապետությունում մասսայական դարձնելու գործում։ Դրա համար անհրաժեշտ է մշակել միջոցառումների ծրագիր և փորձել բոլոր կառույցներում կազմակերպել սպորտային միջոցառումներ։ Որպես սպորտաձև` վոլեյբոլն ունի բավական մեծ ներուժ Հայաստանում, և միասին մենք կարող ենք նպաստել վոլեյբոլի նկատմամբ ուշադրության ու հետաքրքրության ավելացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |