5 նոյեմբերի 2010 - 11:11 AMT
Ադան Ինբար. Կարծում եմ, «Հատիսը» ամեն ինչ կանի փլեյ-օֆ դուրս գալու համար

«Հատիս»-«Էլիտզուր» խաղից հետո, որն անցավ 2010-2011թթ. Եվրոպայի գավաթի շրջանակներում և որտեղ Հայաստանի թիմը պարտվեց 69:82 հաշվով, իսրայելյան թիմի գլխավոր մարզիչ Ադան Ինբարն ասաց, որ երկու թիմերի համար էլ խաղը դժվար էր: «Մենք ավելի ուժեղ էինք երկու քառորդներում, իսկ հայկական թիմը լավ խաղ ցույց տվեց վերջին քառորդներում և գրեթե կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն իմ սաները ճիշտ խաղացին, վերցրեցին խաղն իրենց ձեռքն ու կարողացան հաղթել»,-ասել է Ինբարը:

Ըստ գլխավոր մարզչի, F խումբը, որտեղ հանդես են գալիս երկու թիմերը, ամենադժվարն է, քանի որ բոլոր երեք թիմերը փլեյ-օֆ դուրս գալու լավ շանսեր ունեն. «Հատիսի» հետ հանդիպումից առաջ մենք դիտեցինք այդ թիմի խաղերի տեսագրությունները և գիտեինք, որ խաղը հեշտ չի լինելու: Կարծում եմ, հայկական թիմն ամեն ինչ կանի հաջորդ խաղում հաղթելու համար և կփորձի դուրս գալ խմբից»:

Նշենք, որ F թիմում բոլոր թիմերն ունեն երկուական միավոր: «Դինամո-ԳՈՒՎԴ», «Էլիտզուրն» ու Հատիսը գրավում են համապատասխանաբար 1-3 տեղերը: