Նենսի Փելոսին կարող է դառնալ ԱՄՆ Ներկայացուցիչների փոքրամասնության առաջնորդը

Նենսի Փելոսին կարող է դառնալ ԱՄՆ Ներկայացուցիչների փոքրամասնության առաջնորդը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լրջորեն մտածում է Պալատում փոքրամասնության առաջնորդ դառնալու մասին: Ըստ ABC-ի, այժմ Նենսի Փելոսին ցանկանում է ստանալ ժողովրդավարների աջակցությունը: Ըստ նրա կուսակիցների, Փելոսին կկարողանա վերականգնել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում հաջորդ ընտրություններում և նրանից լավ ոչ ոք չի կարող միջոցներ հավաքել ապագա նախընտրական արշավի համար:

Նոյեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականները կարողացան մեծամասնություն ստանալ Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում իրենց դիրքերը ժողովրդավարները պահպանեցին:

Պալատի խոսնակի պաշտոնում Փելոսին հանդես էլ գալիս Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման օգտին: Մինչ 2011թ. հունվարը, երբ կգումարվի 112-րդ Կոնգրեսը, Փելոսին դեռ ժամանակ ունի քվեարկության դնելու համար 2010թ. մարտի 4-ին արտաքին հարաբերությունների կոմիտեում հավանության արժանացած բանաձևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---