Խոակին Բոգոսյանի «Զալցբուրգ» ակումբը ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ

Խոակին Բոգոսյանի «Զալցբուրգ» ակումբը ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին ավստրիական «Զալցբուրգը», որտեղ հանդես է գալիս ուրուգվահայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում ոչ ոքի է խաղացել «Յուվենտուսի» հետ, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը:

Իտալական ակումբը A խմբի բոլոր խաղերում ոչ ոքի է խաղացել և զբաղեցնում է երրորդ տեղը: Իսկ «Զալցբուրգը» «Յուվենտուսի» հետ խաղում ոչ ոքիի շնորհիվ հավաքել է երկու միավոր և եզրափակում է խումբը: A խմբի առաջատարը «Լեհան» (Լեհաստան) է 7 միավորով:

Եվրոպայի լիգայի հաջորդ խաղը «Զալցբուրգը» կանցկացնի դեկտեմբերի 1-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---