Հոկտեմբերի 1-ից Տաջիկստանում գործում է Գրանթ Թորնթոնի գրասենյակը

Հոկտեմբերի 1-ից Տաջիկստանում գործում է Գրանթ Թորնթոնի գրասենյակը

PanARMENIAN.Net - 2010 թ. hոկտեմբերի 1-ից Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Հայաստանյան անդամ Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության նոր դուստր ձեռնարկությունը սկսեց իր գործունեությունը ծավալել Տաջիկստանում: Լինելով տարածաշրջանի առաջատար աուդիտորական եւ խորհրդատվական ընկերություն՝ Գրանթ Թորնթոն Ամիօն ունի 140-ից ավելի աշխատակազմ, ովքեր աշխատում են Հայաստանի, Վրաստանի, այսուհետ նաեւ Տաջիկստանի գրասենյակներում, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: «Բոլորովին վերջերս Դուշանբեում գրանցեցինք մեր նոր դուստր-ձեռնարկությունը, ինչը կարեւոր քայլ է մեզ համար տարածաշրջանում մեր ցանցը զարգացնելու ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ Գրանթ Թորնթոնը կունենա նույնպիսի հաջողություններ, ինչպիսիք գրանցեցինք Վրաստանում: Հոկտեմբերի 1-ից Գրանթ Թորնթոն Տաջիկստանը պաշտոնապես ընդգրկվեց Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կազմում որպես լիարժեք անդամ»,- ասել է Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության տնօրեն- բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:

Գրանթ Թորնթոն Տաջիկստանի տնօրեն- բաժնետեր է նշանակվել Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը:

Պարոն Հակոբյանը նշեց. «Մենք միշտ մասնակցել ենք միջազգային մրցույթներին, որի հետեւանքով էլ վերջին տարիներին բավարար թվով հաճախորդներ ձեռք բերեցինք Տաջիկստանում: Արդյունքում որոշեցինք հիմնել մեր դուստր ձեռնարկությունը այնտեղ: Ներկայումս մեր հիմնական խնդիրն է զարգացնել նորաստեղծ ընկերությունը եւ ձեռք բերել առաջատար դիրքեր շուկայում: Այդ գործընթացը կիրականացվի Տաջիկստանում տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների ընդլայնման, տեղական աշխատողների եւ իվերջո բաժնետերերի ներգրավման միջոցով»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---