5 նոյեմբերի 2010 - 14:18 AMT
Օրանժ Արմենիայի բաժանորդը միջինում օգտագործում է ամսական 5 Գբ թրաֆիկ

Օրանժ Արմենիա ինտերնետ-կապի օպերատորի բաժանորդը միջինում օգտագործում է ամսական 5 Գբ թրաֆիկ: Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի խոսքերով, այդ ցուցանիշը ռեկորդային է այլ օպերատորների համեմատ: Միաժամանակ նա նշել է, որ ինտերնետ ծառայությունների ոլորտում ընկերությունն աշխատում է որոշ տեխնիկական խնդիրներ հաղթահարելու վրա և շատ ներդրումներ է կատարում կապի որակի բարձրացման համար: Ինչպես նշել է Բրունո Դյութուան, ընկերության ինտերնետ-թրաֆիկի ծավալը հոկտեմբերին գերազանցել է սեպտեմբերի ցուցանիշները 20 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի ցուցանիշները` 50 տոկոսով: