ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում վաճառվում են HTC սմարթֆոների նոր մոդելներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում վաճառվում են HTC սմարթֆոների նոր մոդելներ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել HTC HD2, HTC HD mini, HTC Touch2 և HTC Smart հեռախոսները, որոնցում սմարթֆոնների բոլոր հիմնական առավելությունները և հնարավորությունները համադրված են նորաոճ և էլեգանտ արտաքին տեսքի հետ: Հեռախոսները կարժենան համապատասխանաբար 295000, 215000, 135000 և 105000 դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այս բոլոր մոդելները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: Ձեռք բերելով նշված հեռախոսները ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուսային խոսելաժամանակ, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---