28 հունիսի 2001 - 21:41 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
. Այսօր Երեւանում սկսվել է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Կողմերը կքննարկեն էներգետիկային եւ տրանսպորտին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ֆինանսական խնդիրների լուծմանը վերաբերվող հարցեր: «Մենք մտադիր ենք համաձայնության գալ ֆինանսների նախարարությունների կողմից Հայաստանին էլեկտրաէներգիայի համար Վրաստանի պարտքի հարցը քննարկելու վերաբերյալ: Կարծում ենք, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի հստակեցնել պարտքի մարման ժամկետները,» - ասաց հանձնաժողովի համանախագահ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը: «Առկա» գործակալության տվյալների համաձայն, Վրաստանի պետական պարտքը Հայաստանին կազմում է 16 մլն դոլար: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ բնապահպանության, զբոսաշրջիկության եւ այլ ոլորտներում գործակցությանը վերաբերվող հարցեր: Նիստի ավարտից հետո կստորագրվի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության արձանագրությունը: