Գրիգորի Այվազյան. Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ բանակը կազատագրի նաև հայկական Բաքուն

Գրիգորի Այվազյան. Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ բանակը կազատագրի նաև հայկական Բաքուն

PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանի հայերը չեն կարող վերադառնալ իրենց տարածք, ապա ոչ մի ադրբեջանցի չի վերադառնա Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքներ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Ըստ նրա, եթե Ադրբեջանի հայերը չեն կարող վերադառնալ իրենց տարածք, ապա ոչ մի ադրբեջանցի չի վերադառնա Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքներ: «Ոչ մի միակողմանի վերադարձի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նա:

Այվազյանն ընդգծել է, որ եթե ազատագրված տարածքներում հիմնվի Աղվանքի անկախ հայկական հանրապետությունը՝ մայրաքաղաք Լաչինով, ապա ադրբեջանահայերը կազատեն ՀՀ իշխանություններին բնակեցման հարցից և իրենք կբնակվեն ազատագրված տարածքներում: «Ես հավաստիացնում եմ, որ այդ դեպքում ազատագրված տարածքներում կբնակվեն շուրջ 1 մլն ադրբեջանահայեր: Եվ ոչ մի միջազգային կառույց չի կարողանա դատապարտել նրանց այդ գաղափարի իրականացման համար»,-ասել է Գրիգորի Այվազյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---