Հոգևորականության ներկայացուցիչները մտադիր են ստեղծել կոնֆլիկտային իրավիճակների արագ արձագանքման խումբ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-4-ը Ժնևում` ԵՀԽ (Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ) կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցավ «Քրիստոնյաներն ու իսլամականները համընդհանուր ապագայի համար» թեմայով գումարված միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսը որոշեց ստեղծել հոգևոր առաջնորդների հատուկ խումբ, որն արագ կարձագանքի կոնֆլիկտային իրավիճակներին:

Կոնֆերանսի մասնակիցները` աշխարհի տարբեր երկրների 65 ներկայացուցիչներ, հանդես եկան նաև հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հաճախ կոնֆլիկտներ ստեղծելիս կրոնին են հղում կատարում, նույնիսկ երբ դրանց իսկական պատճառներն այլ են, ինչպիսիք են միջոցների անարդար բաշխումը, ճնշումները, բռնարարքներն ու անարդարությունները»: Համագումարին Հայ Առաքելական եկեղեցուց մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Վիգեն արք. Այքազյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից` Տ. Սեպուհ արք. Սարգիսյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---