Գալուստ Սահակյան. Հայ ժողովուրդը խնդիրները երբեք հեղափոխությունների ճանապարհով չի լուծել

Գալուստ Սահակյան. Հայ ժողովուրդը խնդիրները երբեք հեղափոխությունների ճանապարհով չի լուծել

PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը խնդիրները երբեք հեղափոխությունների ճանապարհով չի լուծել, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով 2012 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ բողոքի ցույցերի անցկացման հնարավորությունը: Նրա խոսքով, հայ ժողովուրդն ավելի շուտ պահպանողական ժողովուրդ է, քան հեղափոխական:

Անդրադառնալով Հայաստանի ապագա խորհրդարանի հնարավոր կազմին` Սահակյանն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ խորհրդարանում կպահպանվեն այն ուժերը, որոնք կան այժմ: Նա նկատեց նաև, որ հնարավոր է նախքան խորհրդարանական ընտրությունները ՀԱԿ-ում այնպիսի գործընթացներ կատարվեն, որոնք նրանց հնարավորություն կընձեռեն հայտնվելու ՀՀ ԱԺ-ում: «Սակայն ես խիստ կասկածում եմ դրանում»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---