Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` նշելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը մեծ պատասխանատվություն և այդ հարաբերություններն առավել ամրապնդելու պարտավորություններ է դնում երկու երկրների դեսպանների առջև:

Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկկողմ կապերի սերտացման համար անհրաժեշտ նախադրյալներն ստեղծված են, զգալի աշխատանք է կատարված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ, սակայն այդ ամուր հիմքի վրա շարունակաբար անհրաժեշտ է աշխատել և նոր հաջողություններ արձանագրել: Նա վստահեցրել է, որ ջանք չի խնայի իր պաշտոնավարման շրջանում ևս նույն արդյունավետությամբ շարունակելու իրականացնել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր առաքելությունը:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները կարևորել են հայ-ֆրանսիական տնտեսական, ինչպես նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը: Նկատի առնելով Ֆրանսիայի ծանրակշիռ տեղն ու դերը ԵՄ կառույցներում` Հանրապետության ղեկավարը և Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԵՄ շրջանակներում երկու երկրների համագործակցության կարևորությունը ևս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---