Իտալական ֆիլմերի շաբաթն Երևանում կուղեկցվի Դավիթ Մինասյանի «Իտալական կադրեր» քանդակների ցուցահանդեսով

Իտալական ֆիլմերի շաբաթն Երևանում կուղեկցվի Դավիթ Մինասյանի «Իտալական կադրեր» քանդակների ցուցահանդեսով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-13-ը Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Համազգային թատրոնի հետ համատեղ կազմակերպում է ժամանակակից իտալական ֆիլմերի շաբաթ:

«Միջոցառման նորարարությունը կայանում է նրանում, որ շաբաթվա բացումը համընկնում է Դավիթ Մինասյանի «Իտալական կադրեր» քանդակների ցուցահանդեսի բացման հետ»,-ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին՝ հավելելով. «Անձամբ ինձ համար հաճելի է տեսնել այդ համադրությունը, քանի որ Դավիթ Մինասյանի ստեղծագործությունները նվիրված են իտալական արվեստին: Դա թույլ կտա առավել ամբողջական պատկերացում ստեղծել Իտալիայի մասին»:

«Մի ամբողջ շաբաթ մեր թատրոնում կտիրի իտալական մշակույթի ու արվեստի մթնոլորտը»,-իր հերթին ասել է Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտրչյանը և նշել է, որ այդ ցուցադրությունը տարբերվում է նրանով, որ մինչ ֆիմի ցուցադրությունը տեղի կունենան քննարկումներ:

Իսկ Բրունո Սկապինին նշել է, որ առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա նման մեծ միջոցառում՝ նվիրված իտալական ֆիլմերին:

Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն իտալերեն լեզվով՝ անգլերեն տիտրերով: Ծրագրում ընդգրկված բոլոր ֆիլմերի համար աբոնեմենտը կարժենա 2000 դրամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---