Ղարաբաղի մասին բանաձևը հանվել է ՆԱՏՕ-ի ԽՎ օրակարգից ադրբեջանական պատվիրակության նախաձեռնությամբ

Ղարաբաղի մասին բանաձևը հանվել է ՆԱՏՕ-ի ԽՎ օրակարգից ադրբեջանական պատվիրակության նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - Բաքվի համար նորմա է դառնում իր իսկ ներկայացրած բանաձևերը միջազգային կազմակերպությունների օրակարգից հանելը: Ինչպես PanRMENAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Զիյաֆետ Ասկերովը նամակով դիմել է Վեհաժողովի նախագահին և քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով հետաձգել ղարաբաղյան հակամարտության մասին բանաձևի քննարկումը:

«Իր խնդրանքն ադրբեջանական պատվիրակության ղեկավարը բացատրել է նրանով, որ Ադրբեջանում շուտով տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ և այժմ ամենահարմար պահը չէ նման կարևոր հարցը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քննարկելու համար»,-ասել է Սաֆարյանը՝ հղում անելով Վեհաժողովի նախագահ Ջոն Թանների նամակին: Ինչպես նշել է հայկական պատվիրակության անդամը, հայ պատգամավորները բազմիցս են առաջարկել հանել բանաձևը ՆԱՏՕ-ի ԽՎ օրակարգից:

Սաֆարյանը հիշեցրել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի նամակի մասին, որտեղ խոսնակը կոչ է անում Վեհաժողովին ձեռնպահ մնալ ղարաբաղյան հարցի քննարկումից, քանի որ այդ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Մեզ համար անթույլատրելի է ՆԱՏՕ-ի ԽՎ նման վարքագիծը: Այն անպատասխան է թողնում հայկական պատվիրակության առաջարկություններն ու պահանջները այդ հարցը քննարկելու անթույլատրելիության մասին, սակայն, միևնույն ժամանակ ընդառաջում է ադրբեջանական կողմին»,-ասել է Սաֆարյանը:

Ըստ նրա, բանաձևը հավանաբար կքննարկվի ՆԱՏՕ-ի ԽՎ 2011թ. աշնանային նստաշրջանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---