5 նոյեմբերի 2010 - 18:06 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը փոփոխություն է կատարել «ԵՍ» սակագնային պլանի պայմաններում

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդ կարող են դառնալ ոչ միայն ուսանողները, այլև` բոլոր նրանք, ովքեր դեռ 23 տարեկան չեն դարձել: Ավելին, ուսանողներն այժմ քարտը կարող են ձեռք բերել առանց ուսանողական տոմսը ներկայացնելու, տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը:

«ԵՍ» կանխավճարային սակագնային պլանի տրամադրման մնացած պայմաններն անփոփոխ են: