«Տաթևի վերածնունդը» նախագծում կամավորներ են ընդգրկվելու

«Տաթևի վերածնունդը» նախագծում կամավորներ են ընդգրկվելու

PanARMENIAN.Net - «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության տնօրեն Գևորգ Յաղջյանի հրավերով Երևանում կամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) նախագահի տեղակալ Էդվարդ Սաֆարյանը ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունն ու այն ոլորտները, որոնցում այն ծրագրեր է իրականացնում` առողջապահություն, կրթություն, զբոսաշրջություն, ՏՏ:

Սաֆարյանն ընդգծեց, որ հիմնադրամի հիմնական նպատակը Հայաստանի մրցունակության բարձրացումն է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակով: Գևորգ Յաղջյանն իր հերթին ասաց, որ այս միջոցառման գաղափարը նպատակ է հետապնդում կամավորներ ընդգրկել«Տաթևի վերածնունդը» նախագծում: Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ 1996-98 թվականներին «Երկիր և մշակույթ» կազմակերպության անդամները ակտիվորեն մասնակցում էին Սբ.Մինասի եկեղեցու վերականգնմանը: «Այսօր մենք կփորձենք շփման եզր գտնել ԱՄՀ հետ համագործակցության շրջանակներում»,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---