Այս տարի նախորդ տարվա համեմատությամբ աննախադեպ զարգացումներ են գրանցվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում 5 նոյեմբերի 2010 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպեց Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լորեն Մոզարի հետ:Նշելով, որ նախորդ տարվա համեմատությամբ աննախադեպ զարգացումներ են գրանցվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում` դեսպանը կարևորեց հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների խորացումը ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ միջխորհրդարանական ձևաչափերով, ինչին կնպաստի Լյուքսեմբուրգի տնտեսական ոլորտը ներկայացնող և Միջխորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունների այցերի կազմակերպումը Հայաստան: Ավետ Ադոնցը կարևորեց նաև 2009թ. ստորագրված և Հայաստանի կողմից արդեն վավերացված «Մշակութային և գիտական համագործակցության մասին» երկկողմ պայմանագրի վավերացումը Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից: Լորեն Մոզարի խնդրանքովԱվետ Ադոնցը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային, ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Երկուստեք մտքեր փոխանակվեցին նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրների շուրջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |