6 նոյեմբերի 2010 - 11:27 AMT
«Arianespace» աերոտիեզերական ընկերությունը կօգնի Ադրբեջանին գործարկել իր առաջին արբանյակը

Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ընտրել է ֆրանսիական «Arianespace» աերոտիեզերական ընկերությունը իր առաջին կապի արբանյակը գործարկելու համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, նոյեմբերի 5-ին «Arianespace» ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պայմանագիր է կնքել առաջին արբանյակի թողարկման վերաբերյալ, որը տեղի կունենա 2012թ. վերջում: