6 նոյեմբերի 2010 - 13:17 AMT
ԼՂՀ-ն Բաքվին կփոխանցի ադրբեջանցի դիվերսանտների մարմինները

Նոյեմբերի 6-ին Արցախի Հանրապետության ներկայացուցիչները ադրբեջանական կողմին կփոխանցեն ադրբեջանցի դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովի ու Ֆարիդ Ահմեդովի մարմիննրը՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Աստրախանում ձեռք բերված ռազմագերիների ու զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածության համաձայն:

Ադրբեջանը ղարաբաղյան կողմին կփոխանցի ԼՂՀ 86-ամյա քաղաքացի, Մադաղիս գյուղի բնակիչ Գավրուշ Խաչատուրի Առուստամյանի դին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Ստեփանակերտում, փոխանակումը կանցնի օրվա երկրորդ կեսին Ակնա բնակավայրի (նախկին Աղդամ) մոտ: