Մինչ 2030թ. ջրի մակարդակը Սևանա լճում կհասնի 1903,5 մ

Մինչ 2030թ. ջրի մակարդակը Սևանա լճում կհասնի 1903,5 մ

PanARMENIAN.Net - 2029-30թթ. ջրի մակարդակը Սևանա լճում կհասնի 1903,5 մ: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: «Վերջին տարիներին Սևանա լճի խնդիրները գտնվում են երկրի կառավարության ու նախագահի ուշադրության կենտրոնում»,-ասել է Մովսիսյանը: Բավական է նշել, որ հունիսի 24-ին կառավարությունը որոշում է ընդունել այդ խնդիրների լուծման համար հատկացնել 44 մլրդ դրամ: Վերջին 30 տարում առաջին անգամ նման ծախսատար աշխատանքներ են կատարվում Սևանի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ»,-ասել է նա: «Մենք բոլոր հնարավորությունները ստեղծել ենք լճի մակարդակի բարձրացման համար, դրա համար ոչ մի լրացուցիչ օբյեկտ կառուցել պետք չէ»,-նշել է նա: Այդ առնչությամբ Մովսիսյանը հավելել է, որ արդեն կա Արփա-Սևան թունելը, Որոտանն ու ջրամբարները:

Խնդիրներից մեկն է հանդիսանում նաև Արփա-Սևանի վթարային հատվածների վերականգնումը, որի համար կծախսվի 11,8 մլրդ դրամ: Համապատասխան աշխատանքներն արդեն տարվում են սեպտեմբերի 1-ցի: 3,5 կմ երկարությամբ հատվածի վերականգնման համար կպահանջվի 6 ամիս: «Վերականգնումից հետո թունելը տարեկան կաշխատի վեց ամիս, իսկ մյուս ժամանակահատվածում ջուրը Սևան կտեղափոխվի Կեչուտի ջրամբարից»,-ասել է նա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---