Թբիլիսիում կայանալիք GITI տարածաշրջանային կոնֆերանսին կմասնակցի ՏՏ ոլորտի 24 հայկական ընկերություն

Թբիլիսիում կայանալիք GITI տարածաշրջանային կոնֆերանսին կմասնակցի ՏՏ ոլորտի 24 հայկական ընկերություն

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային երրորդ GITI՝ ՏՏ ոլորտում նորարարություններին նվիրված վրացական կոնֆերանսին կմասնակցեն ՏՏ ոլորտի 24 հայկական ընկերությունների 40 ներկայացուցիչներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է UITE Expo տնօրեն Վահե Հովսեփյանը:

Ըստ նրա, նոյեմբերի 10-12 կայանալիք խորհրդաժողովի մասնակցության հայտեր են ներկայացրել նաև Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչները: «Խորհրդաժողովի ընթացքում հայկական ընկերությունները կկարողանան ցուցադրել իրենց արտադրանքը: Մեր ցուցադրական վահանակի հագեցման գործում տեխնոլոգիական աջակցություն ցույց կտա D-Link ընկերությունը»,-ասել է Հովսեփյանը: Հայկական ընկերություններին աջակցում են նաև USAID Caps և USAID RCI-ն:

Կոնֆերանսը, որն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է, նվիրված է լիենլու կիբերանվտանգության ու նորարարության հարցերին: Միջոցառման շրջանակներում կգործի նաև ցուցահանդես և տեղի կունենա մրցանակաբաշխություն: Եթե 2008-ին GITI-ին մասնակցել է ընդամենը 3 հայկական ընկերություն, ապա հաջորդ տարի արդեն Հայաստանը ներկայացնում էին 29 մասնակիցներ, որոնք ստացան 12 մրցանակներից 4-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---