ՆԱՏՕ-ի ՀՀՊ տարրերը կարող են սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը, կարծում են փորձագետները

ՆԱՏՕ-ի ՀՀՊ տարրերը կարող են սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը, կարծում են փորձագետները

PanARMENIAN.Net - Ռուս փորձագետները կարծում են, որ Թուրքիայի որոշումը, իր տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղակայելը թույլ տալու մասին, թելադրվում է Անկարայի` տարածաշրջանային գերտերության դեր խաղալու ցանկությամբ, ինչպես նաև հավասարը հավասարի նման ԵՄ և ԱՄՆ-հետ համագործակցելու ձգտումով: Նրանց կարծիքով ՆԱՏՕ Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) բաղադրիչներն ուղղված են Իրանի դեմ, բայց միաժամանակ կարող են սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը:

Ռազմավարական գնահատականների և վերլուծության ինստիտուտի մասնագետ Սերգեյ Դիմիդենկոն կարծում է, որ Թուրքիայի ղեկավարությունը, թույլ տալով իր տարածքում տեղաբաշխել ՆԱՏՕ ՀՀՊ համակարգի տարրերը, որը առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ, իր նպատակներն ունի, քանի որ «նա ցանկանում է կամուրջ դառնալ Արևմուտքի և Արևելքի միջև»:

Դաշինքի հակահրթիռային վահանի ստեղծման հարցը նախատեսվում է քննարկել ՆԱՏՕ վերին օղակներում հանդիպման ժամանակ, որը նախատեսվում է նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում:

Թուրքական ԶԼՄ-ները նոյեմբերի 6-ին հաղորդել էին, որ Անկարան կտա համաձայնությունն իր տարածքում ՆԱՏՕ ՀՀՊ համակարգի տարրերը տեղակայելու վերաբերյալ, եթե ընդունվեն նրա երեք պայմանները: Առաջին, թուրքական իշխանությունները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի, այլ ոչ թե ԱՄՆ ՀՀՊ համակարգ ստեղծելու օգտին: Երկրորդ, այն պետք է ուղղվի ՆԱՏՕ բոլոր անդամ-երկրների անվտանգության ապահովմանը, և երրորդ, այն չպետք է վերածի Թուրքիան ծյարմասայյին երկրի, ինչպես դա եղել է «սառը պատերազմի» տարիներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---