Միջազգային կազմակերպությունները կաջակցեն Հայաստանի մրցակցային իրավիճակի բարելավմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությունը` Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ մեկնել է Շվեյցարիա` մասնակցելու նոյեմբերի 8-12-ն անցկացվող մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին:

Ինչպես հայտնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է որեւէ կոնկրետ երկրի մրցակցային իրավիճակը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները լուրջ աջակցություն են ցուցաբերում տվյալ երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը:

Այս տարի համաժողովում ներկայացվելու պատվին է արժանացել Հայաստանը: Այդ նպատակով նախապես Հայաստան էին ժամանել ՄԱԿ-ի փորձագետներ, որոնք ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախապատրաստել են Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր զեկույց:

Այդ զեկույցը Շվեյցարիայի մայրաքաղաքում կներկայացվի համաժողովի մասնակից երկրների մրցակցային մարմինների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Զեկույցի հրապարակման եւ քննարկման արդյունքում Հայաստանին կտրամադրվի մրցակցային իրավիճակի հետագա կատարելագործմանն ուղղված աջակցություն:

ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում ելույթ կունենա նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով Հանձնաժողովի անցած ուղին եւ նախանշված բարեփոխումները:

Նշենք, որ բարեփոխումները մշակվել եւ ծրագրվել են` հիմք ընդունելով մրցակցության բնագավառում միջազգային լավագույն փորձը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---