2010-ի հունվար-փետրվարին դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 3.7 տոկոսով

2010-ի հունվար-փետրվարին դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 3.7 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010-ի հունվար-փետրվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել է 1101.2 մլն դոլար: Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, այս ցուցանիշը 3.7 տոկոսով կամ 42.6 մլն դոլարով կրճատվել է 2009-ի նույն շրջանի համեմատ:

Միաժամանակ դրամական փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 752.5 մլն դոլար, այնուհետև ԱՄՆ-ից` 90.7 մլն դոլար և ՄԱԷ-ից` 19.8 մլն դոլար: Թուրքիան դեպի Հայաստան իրականացվող տրանսֆերտների ծավալով 1884 հազար դոլարով 9-րդ տեղում է:

Բացի դրանից, հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը մեծացել է 0.6 տոկոսով` կազմելով 504,4 մլն դոլար 2009-ի հունվար-սեպտեմբերի 501.2 մլն փոխարեն: Դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը հունվար-սեպտեմբերին կրճատվել է 7.1 տոկոսով և կազմել 596.8 մլն 2009-ի 642.6 մլն փոխարեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---