Երևանում քննարկում են 21-րդ դարի կրոնական մարտահրավերներին դիմակայելու խնդիրը

Երևանում քննարկում են 21-րդ դարի կրոնական մարտահրավերներին դիմակայելու խնդիրը

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) նոյեմբերի 8-ին մեկնարկել է «21-րդ դարի կրոնական մարտահրավերները և Հայաստանը» խորագրով երկօրյա գիտաժողով: Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ`ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանը նշել է անցկացվող գիտաժողովի կարևորությունը և արդիականությունը և հավելել, որ նման գիտաժողով անցկացվել է մի քանի ամիս առաջ երիտասարդների ջանքերով:

Նրա խոսքերով, «հայկական եկեղեցուն ուղղված մարտահրավերները շատ տարբեր են և բազմադեմ` սկսած Հայաստանում աղանդների խնդրից, վերջացրած Վրաստանում և Նախիջևանում հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրներով և սփյուռքում ազգային կրոնի պահպանման խնդրով»: Միաժամանակ նա նշել է, որ այս խնդիրները վերաբերվում են ինչպես ՀԱԵ-ին, այնպես էլ պետությանը: «Բոլոր այս խնդիրները պետք է լուծի ոչ միայն եկեղեցին, այլ նաև պետությունը»,- ասել է եպիսկոպոսը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---