Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 857 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 857 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 857 մլրդ դրամ՝ օգոստոսի համեմատ ավելանալով 3,1 տոկոսով կամ 25,8 մլրդ դրամով: Ինչպես ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, ընդհանուր գումարից 824,2 մլրդ դրամ է հատկացվել երկրի ռեզիդենտներին, իսկ 32,8 մլրդ դրամ՝ ոչ ռեզիդենտներին: Բացի այդ, վարկային միջոցների 43,8 տոկոսը հատկացվել է դրամով, իսկ 56,2 տոկոսը՝ արտարժույթով:

Ընդ որում ռեզիդենտներին հատկացված վարկերի ամենամեծ ծավալը բաժին է ընկնում առևտրին՝ 174,1 մլրդ դրամ, որին հաջորդում է արդյունաբերության ոլորտը՝ 173,7 մլրդ դրամ: Սպառողական վարկերը կազմում են 148,9 մլրդ դրամ, հիփոթեքային վարկերը կազմում են 85,2 մլրդ դրամ, շինարարության ոլորտին հատկացվել է 65,3 մլրդ դրամ: Բացի այդ, գյուղվարկերի ծավալը սեպտեմբերի ավարտին կազմել է 50 մլրդ դրամ, սպասարկման ոլորտում՝ 38,1 մլրդ դրամ, տրանսպորտի ու կապի ոլորտում՝ 26 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---