Հայաստանում աղանդների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են ողջ պետության ջանքերը

PanARMENIAN.Net - «Հայաստանում աղանդների խնդիրը լուծելու համար միայն եկեղեցու գործողությունները բավարար չեն»,- նոյեմբերի 8-ին Երևանում 21-րդ դարի կրոնական մարտահրավերներին նվիրված գիտաժողովի ժամանակ ասել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, եպիսկոպոս Անուշավան Ժամկոչյանը:

Նրա խոսքերով, այսօր եկեղեցու դեմ ուղղված հիմնական մարտահրավերներից է աղանդների խնդիրը: «Մեր քահանաները սակավաթիվ են եկեղեցու խնդիրներով զբաղվելու համար: Յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր հոգևոր հովիվը, որը նրան զերծ կպահի շրջապատող աշխարհի կործանարար ազդեցությունից»,- ասել է նա և հավելել, որ երիտասարդությանը սուբկուլտուրաներից պաշտպանելու համար ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն ուսխորհրդի միջոցով աշխատում է օգնել ուսանողներին, ժամանակ առ ժամանակ քարոզներ է անցկացնում դպրոցներում: «Սակայն այս խնդիրն այնքան խորն է և գլոբալ, որ միայն եկեղեցու ջանքերը բավարար չեն: Հայաստանում աղանդների խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ են ողջ պետության ջանքերը»,- ասել է նա:

Բացի դրանից, եպիսկոպոսն առաջարկել է ավելի շատ եկեղեցիներ կառուցել, այսինքն հաստատություններ, որոնք օգնում են մարդկանց պահպանել հավատը և ավանդույթները: «Ես կոչ եմ անում ժողովրդին հավատարիմ մնալ նախնիների ավանդույթներին և հավատին: Առանց ավանդույթների ժողովուրդը նույնն է, ինչ առանց արմատների ծառը, որն ապագա չունի»,- նշել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---