8 նոյեմբերի 2010 - 15:54 AMT
Հայտնի են դարձել շախմատի աշխարհի առաջնությունում հայ շախմատիստուհիների մրցակիցները

FIDE-ն հրապարակել է շախմատիստուհիների ցուցակը, որոնք դեկտեմբերի 2-ից թուրքական Հաթայ քաղաքում կմասնակցեն ԱԱ-ին

Առաջնությունում, որը տեղի է ունենալու նոկաուտ համակարգով, կմասնակցեն հայ շախմատիստներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Առաջին փուլում Մկրտչյանը կհանդիպի Քսիաովեն Ժանգի հետ (Չինաստան), իսկ Դանիելյանը` Տատյանա Շադրինայի հետ (Ռուսաստան), հաղորդում է armchess.am-ը:

Գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը կներկայացնի Ֆրանսիան, իսկ միջազգային վարպետ Դինա Ղահրամանովան` Կանադան: