8 նոյեմբերի 2010 - 17:39 AMT
Երևանում տեղի կունենա ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովը

Նոյեմբերի 9-10 Երևանում տեղի կունենա «Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովը: Եվրոպական հանձնաժողովի կազմակերպած համաժողովը կներկայացնի Հայաստանի և Եվրոպական միության քաղաքացիական հասարակության դերակատարների, այդ թվում մարդու իրավունքների ակտիվիստների, դատավիճողների և հետազոտողների; գիտնականների, մասնագիտացված իրավական կազմակերպությունների անդամների, գործող փաստաբանների և այլոց:

Համաժողովի նպատակն է նպաստել գործող ԵՄ-Հայաստան երկխոսությանը ստեղծելով կառուցողական քննարկումների դաշտ գիտնականների և Հայաստանի և ԵՄ քաղաքացիական հասարակության անդամների միջև` նրանց գիտելիքներով ու տեսակետներով հագեցնելու մարդու իրավունքների պաշտոնական երկխոսության ծրագիրը: Համաժողովի եզրակացություններն ու դիտողությունները քննարկվելու են Եվրոպական միության և Հայաստանի միջև մարդու իրավուքների երկխոսության հաջորդ երկկողմ նստաշրջանի ընթացում, որը տեղի կունենա դեկտեմբեր 2010-ին Բրյուսելում:

Ինչպես հայտնում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը, ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովը Հայաստանի և ԵՄ մասնակիցներին բաց քննարկումների և առաջարկությունների հնարավորություն կտա` արդար դատաքննության և դատական իրավունքի անկախության սկզբունքներն ի գործ դնելու վերաբերյալ: Այս ԵՄ-Հայաստան Արդար դատաքննության և դատական իրավունքի անկախության համաժողովը քննարկելու է արդար դատաքննության իրավունքի խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև ավելի արդյունավետ կիրառման սկզբունքները ապահովելով Հայաստանում դատական անկախության սկզբունքները: