8 նոյեմբերի 2010 - 19:04 AMT
Նոյեմբերի 9-ին Հայ ազգային կոնգրեսը պիկետ է կազմակերպում Շառլ Ազնավուրի հրապարակում

Նոյեմբերի 9-ին, ժամը 12-ին Շառլ Ազնավուրի հրապարակում«Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակությանհամաժողովի» անցկացմանվայրի հարևանությամբ տեղի կունենա պիկետ, որի կազմակերպիչը Հայ ազգային կոնգրեսն է: Միաժամանակ երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա կանցկացնեն առավոտյան ժամը 9-ից:

Ինչպես հայտնում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, նույն օրը, ժամը 18.00-ին Մատենադարանի մոտտեղի կունենահանրահավաք:

Հանրահավաքը կվարիՀՀՇվարչության նախագահ Արամ Մանուկյանը: Հանրահավաքում ելույթ կունենան. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Հանրահավքում կխոսվի ընթացիկ քաղաքական իրավիճակի մասին: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կխոսի տնտեսական աղետալի վիճակի և կառավարության ոչ ադեկվատ որոշումների, ինչպես նաև ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության մասին: