Դիտորդները հայտարարում են Ադրբեջանում ընտրությունների անցկացման գործընթացում առաջընթացի բացակայության մասին

PanARMENIAN.Net - Միջազգային դիտորդները, որոնք հետևում էին Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին, հայտարարում են երկրում ժողովրդավարության զարգացման գործում առաջընթացի բացակայության մասին:

ԵԱՀԿ դիտորդների առաքելության ղեկավար Օդրի Գլովերը նշել է, որ ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ կառավարող կուսակցության և ընդդիմության համար հավասար պայմաններ չէին ստեղծվել: Բացի դրանից, ԵԱՀԿ ու Եվրոպայի Խորհրդի դիտորդները նշել են «ԶԼՄ-ի ազատության և հավաքների ազատության սահմանափակումներն» ու «լուրջ խախտումները քվեարկության օրը»:

Ընդդիմությունը, որի առաջատար ներկայացուցիչները չանցան խորհրդարան, հայտարարել են, որ ընտրությունները ժողովրդավարական չեն եղել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, Ազգային ժողովի 125 տեղերից ավելի քան 70-ը կստանա նախագահ Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---