Հայաստանը և Իրանը դիտարկում են էներգետիկայի ոլորտը որպես համագործակցության հիմնական ուղղություններից մեկը

Հայաստանը և Իրանը դիտարկում են էներգետիկայի ոլորտը որպես համագործակցության հիմնական ուղղություններից մեկը

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը Սպահանի նավթաքիմիական գործարան կատարած այցելության ժամանակ արտահայտվել է էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցության մասին, հաղորդում է Iran News-ը` մեջբերելով ՇԱՆԱ գործակալությանը:

Նրա խոսքերով, Հայաստանը և Իրանը դիտարկում են էներգետիկայի ոլորտը որպես համագործակցության հիմնական ուղղություններից մեկը:

Արա Սիմոնյանը Սպահանի նավթաքիմիական գործարան այցելել է Նավթամթերքի արտադրության և բաշխման իրանական ազգային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մոհամմեդ Հասան Ահբարիշադի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---