Լևոն Արոնյանը միավորները կիսեց Շահրիյար Մամեդյարովի հետ 8 նոյեմբերի 2010 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Տալի Հուշախաղի չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպեց Շահրիյար Մամեդյարովի հետ (Ադրբեջան): Արոնյանը սև ֆիգուրներով էր խաղում, և արդեն 30-րդ քայլին շախմատիստները որոշեցին ոչ ոքի ավարտել պարտիան: Այս տուրից հետո Արոնյանը 3 միավոր է հավաքել և առայժմ գլխավորում է Հուշախաղի մրցաշարային աղյուսակը: Մնացած պարտիաները շարունակվում են: Հինգերորդ տուրում, որը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, հայ շախմատիստն իր ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի հետ (Ռուսաստան): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |