Հայաստանը և Վրաստանը համաձայնագիր կստորագրեն հայ-վրացական սահմանում մաքսային ՀԱԿ-երի համատեղ կառավարման մասին 8 նոյեմբերի 2010 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Վրաստանը մոտ ժամանակները համաձայնագիր կստորագրեն հայ-վրացական սահմանում մաքսային հսկիչ-անցումային կետերի համատեղ կառավարման մասին: Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն, այս հարցը քննարկվում է ֆինանսների նախարար Կախի Բաինդուրաշվիլիի Երևան կատարած այցի ժամանակ: Բաինդուրաշվիլին և նրա տեղակալը նոյեմբերի 8-ին մեկօրյա աշխատանքային այցով ժամանել են Հայաստան և հանդիպել Հայաստանի մաքսահարկային կոմիտեի ծառայության պետ Գագիկ Խաչատրյանի հետ: Նրանք պատրաստակամություն են հայտնել պարզեցնել մաքսային ընթացակարգերը և կրճատել մաքսային հսկողության միջոցառումները: Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք պատրաստելու են ՀԱԿ-երի համատեղ կառավարման մասին համաձայնագիր: «Մաքսային ՀԱԿ-երի համատեղ կառավարումը կնպաստի Հայաստանի և Վրաստանի առևտրային կապերի աշխուժացմանը և երկու երկրների բնակչության ազատ տեղաշարժմանը»,- հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը, հաղորդում են «Ռեյլվնեշտրանս» ընկերությունից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |