Նոյեմբերի 7-10-ը Ստրասբուրգում է գտնվում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 8 նոյեմբերի 2010 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Ստրասբուրգում` մասնակցելու «Ակադեմիական ազատության և հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը» խորագրով համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում նախատեսվում է նաև նախարարի ելույթը: Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում Արմեն Աշոտյանը կհանդիպի Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, ինչպես նաև կայցելի ԵԽ-ում Մշտական ներկայացուցչություն: Նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպում կունենա ԵԽ քարտուղարության կրթության հարցերով պատասխանատուների,ԵԽԽՎ մշակույթի, գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Գվոզդեն Ֆլեգոյի հետ: Նախարարը կայցելի նաև Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոց, ուր հանդիպում կունենա Ճարտարապետական խորհրդատվության, քաղաքաշինության և բնապահպանության գլխավոր տնօրինության` ի դեմս Ժան Մարկ Բիրի և Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոցի տնօրեն Ֆիլիպ Բաշի հետ, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |