Հայաստանի վարչապետն ընդունել է ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը 8 նոյեմբերի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը նոր ազդակ կհաղորդի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տարածաշրջանների միջև ուղղակի կապերի խորացման հարցը քննարկվել և կարևորվել է 2010թ. հոկտեմբերի 23-ին Եկատերինբուրգում կայացած ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգի շրջանակում: Գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Ռոստովի մարզի միջև փոխգործակցության ընթացքից և բարձր գնահատելով պատմականորեն ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններում Ռոստովի մարզի հայկական համայնքի դերակատարությունը` զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։ Հյուրերի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ՀՀ տնտեսությունում արձանագրված վիճակը և անդրադարձել համագործակցության ընդլայնման հիմնական ուղղություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Հեռանկարային են համարվել արդյունաբերության տարբեր ճյուղերում, կրթության և գիտության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը։ Հումանիտար ու մշակութային կապերի ամրապնդման և զբոսաշրջության զարգացման առումով կարևորվել է Հայաստանում Ռոստովի մարզի մշակույթի օրերի անցկացումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |