Երևանում քննարկում են արդար դատաքննության իրավունքի խնդիրները

Երևանում քննարկում են արդար դատաքննության իրավունքի խնդիրները

PanARMENIAN.Net - Երևանում անցնում է «Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովը: Երկօրյա սեմինարը նախատեսված է ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, նման սեմինարները հնարավորություն են տալիս հայկական հասարակական կազմակերպություններին ծանոթանալ միջազգային փորձին, որը կարող է կիրառվել նաև Հայաստանում: «Երբ մասնագետները անհրաժեշտ գիտելիքների են տիրապետում և որոշակի փորձ ունեն, նրանք կարող են առավել արդյունավետ մեխանիզմներ գտնել իրավական խնդիրների լուծման համար»,-ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Արմեն Հարությունյանը նշել է, որ այսօր հարկավոր է բարելավել Հայաստանի դատաիրավական համակարգը, հույս հայտնելով, որ Հայաստանի օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխութոյւնները թույլ կտան բարեփոխումներ անցկացնել այդ ոլորտում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---