Վարչապետի որոշմամբ առողջապահության նախարարի երկու տեղակալներ ազատվել են պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Թաթուլ Հակոբյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աբրահամ Մանուկյանը նույնպես իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից, հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Կառավարության նոյեմբերի 4-ի նիստի ժամանակ վարչապետը դժգոհություն է հայտնել` առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների հետ կապված: Նա հանձնարարել է առողջապահության նախարարին 10 օրվա ընթացքում կառավարությանը ներկայացնել այս խնդրի լուծման առաջարկներ` ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---