«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը մրցանակ կստանա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Հորմատսից

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը մրցանակ կստանա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Հորմատսից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող մրցանակի եզրափակիչ փուլ անցած «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը կշնորհվի ԱՄՆ Պետքարտուղարության տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի գործերով քարտուղարի տեղակալ Ռոբերտ Դ. Հորմատսի կողմից սահմանված մրցանակը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից, նոյեմբերի 10-ին մրցանակը կշնորհի Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչը: Պետքարտուղարի կողմից գերազանց կորպորատիվ գործունեության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը և ժողովրդավարական սկզբունքները:

Պետքարտուղարությունը պատրաստ է աշխատել ընկերությունների հետ այս ոլորտի լավագույն փորձը աշխարհով մեկ տարածելու, ինչպես նաև հայրենի երկրում և արտերկրում կյանքի բարելավմանն ուղղված քայլերը խթանելու հարցում: «Սինոփսիս Արմենիան» 12 այլ մասնակիցների թվում ընտրվել է աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած ռեկորդային 78 հավակնորդների շարքից: Եզրափակիչ փուլ անցած մյուս հավակնորդների թվում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Cisco-ն (ներկայացուցչությունն Իսրայելում), Intel-ը (Կոստա-Ռիկա), Coca-Cola-ն (Սվազիլենդ), PepsiCo-ն (Հնդկաստան) և այլն: 2010թ. մրցանակաբաշխության երեք հաղթողները հայտնի կդառնան 2010թ. աշնանը ԱՄՆ Պետքարտուղարի կողմից մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---