9 նոյեմբերի 2010 - 17:39 AMT
«Արարատը» վաղաժամ դարձավ Հայաստանի Առաջին լիգայի հաղթող

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 26-րդ տուրի հանդիպումները: Չնայած նրան, որ առաջնության առաջատար «Արարատը» այս տուրում չէր խաղում, սակայն մինչ առաջնության ավարտն արդեն իսկ ապահովել է առաջին տեղը:

Այս տուրում «Փյունիկ-3»-ը ոչ ոքի խաղաց «Գանձասար-2»-ի հետ 1:1 հաշվով: «Փյունիկ-2» 0:6 հաշվով ջախջախեց «Շիրակ-2»-ին, իսկ «Շենգավիթը» 3 գնդակ ուղարկեց «Իմպուլս-2»-ի դարպասը և մեկ գնդակ բաց թողեց: «Միկա-2»-«Բանանց-2» խաղն ավարտվեց 2:1 հաշվով:

Մրցաշարային աղյուսակում «Բանանց-2»-ը 47 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Փյունիկ-2»-ը նույնքան միավորով 3-րդ տեղում է:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՖՖ մամլո ծառայությունում, վերջին 27-րդ տուրի «Շենգավիթ»-«Միկա-2» խաղը նոյեմբերի 13-ի փոխարեն տեղի կունենա նոյեմբերի 12-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Մյուս խաղերը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: