9 նոյեմբերի 2010 - 18:05 AMT
ՀԱԿ-ի հերթական հանրահավաքին մասնակցում է մոտ 150 մարդ

Մինչ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մեկնարկը հաշված րոպեներ են մնացել, սակայն Մատենադարանի առջևի հրապարակում հավաքվել է մոտ 150 մարդ: «Մատենադարանի մոտ շուրջ 150 հոգի է հավաքվել, հրապարակը կիսադատարակ է, հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձության վայրից:

Հանրահավաքում ելույթ կունենան վերջերս կալանավայրից ազատ արձակված Աշոտ Մանուկյանը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողվորդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: